Մատչելիության հղումներ

Իջեցվել է հայաստանյան երկու բանկերի` դեպոզիտների գծով վարկանիշը


Օրեր առաջ «Մուդիս» վարկանշային գործակալությունը որոշում է կայացրել իջեցնել հայաստանյան երկու բանկերի` «Աքբա-Կրեդիտ Ագրիկոլ»-ի եւ «Արդշինինվեստբանկ»-ի` տեղական արժույթով ներգրավվող դեպոզիտների գծով վարկանիշը: «Միջազգային ներդրողը, չճանաչելով հայկական բանկերը, բայց ունենալով «Մուդիս»-ի գնահատականը, կարող է բանկի ընտրություն կատարել: Վարկանիշի իջեցումը կարող է ազդանշան լինել ներդրողների համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց տնտեսագետ Էդգար Կարապետյանը:

Էդգար Կարապետյանը նշեց, որ «Մուդիս»-ը իջեցրել է հայաստանյան հենց այդ երկու բանկերի վարկանիշը, քանի որ Հայաստանից միայն այդ բանկերն են ցանկություն հայտնել ռեյթինգավորվել գործակալության կողմից, որպեսզի ճանաչելի դառնան միջազգային բիզնեսի համար։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը ընդունում է, որ, ինչպես նշված է «Մուդիս» ռեյթինգային գործակալության զեկույցում, վերջին շրջանում թուլացել է Հայաստանի կառավարության` հայրենի բանկային համակարգին աջակցելու ունակությունը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գաբրիելյանն ասաց, թե «բոլոր երկրներում, որտեղ կա տնտեսական անկում, սահմանափակվում է նաեւ կառավարության կամ իշխանությունների` բանկերին օգնելու հնարավորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG