«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, թուրք օրենսդիրներն իրենց հանդիպումները սկսում են հոկտեմբերի 28-ին։
Ադրբեջանի Միլի մեջլիսի մամլո ծառայության ղեկավար Ակիֆ Նասիրովն ասել է, որ թուրք խորհրդարանականները նախ կայցելեն հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի շիրիմին, ապա` «Շեհիդների (նահատակների) ծառուղի»։
Այնուհետեւ թուրք պատգամավորները կհանդիպեն Միլի մեջլիսում իրենց գործընկերների` Ադրբեջանի խորհրդարանի արտաքին կապերի եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ։ Օրակարգում է հանդիպում Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։
APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությանը կընդունի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Այցի հիմնական իրադարձությունը նախատեսված է հոկտեմբերի 29-ին, երբ Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը կազմակերպելու է հանդիսավոր միջոցառում, որին հրավիրված են Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Թուրքիան հոկտեմբերի 29-ին է նշում Հանրապետության օրը` «Ջումհուրիեթ Բայրամին», քանի որ 1923 թվականի հոկտեմբերի 29-ին Թուրքիայի սահմանադրությունը լրամշակվել է, եւ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան հռչակվել է հանրապետություն։