Մատչելիության հղումներ

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի խոսքով, 2009-ի բյուջեն թերակատարվելու է


Վերջին տասնամյակում առաջին անգամ Հայաստանի պետական բյուջեն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, թերակատարվելու է:

«Ես կարծում եմ, որ մենք տարին կավարտենք 15 տոկոս թերակատարումով», - ասաց նա: - «Մենք այսօր արդեն ունենք 15 տոկոսը գերազանցող թերակատարում…Դա փաստացի նշանակում է այն, որ տնտեսական ճգնաժամը, ինչպես ազդել է շատ երկրների վրա, այնպես էլ ազդել է Հայաստանի վրա»:

Հարցին, թե ինչ պատասխանատվություն է կրելու Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը պետբյուջեի հնարավոր թերակատարման համար, Մինասյանը արձագանքեց. - «Կառավարությունը պետք է պատասխան տա, թե արդյոք իրենից կախված ամեն ինչ արել է, որպեսզի այն օբյեկտիվ իրավիճակը, որում հայտնվել է մեր տնտեսությունը, հաղթահարվի ամենաարդյունավետ ձեւով: Դա սովորավար լինում է բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ, որը տեղի կունենա եկող տարվա մայիսին»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքով, այս տարվա ընթացքում կառավարությունը մի քանի անգամ որոշում կայացրեց ծախսերը չորրորդ եռամսյակ տեղափոխելու մասին, եւ «զարմանալի է» այսօր բյուջեի թերակատարման մասին նման հայտարարություններ հնչեցնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG