Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հանդիպման ընթացքում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, քննարկվել են Ղարաբաղյան բանակցային գործընթացին առնչվող հարցեր:
Ավելի վաղ համաանախագահերը հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ըստ Տիգրան Բալայանի, Լյուքսեմբուրգում նախատեսված չի եղել:
Ռուզաննա Ստեփանյան