Մատչելիության հղումներ

Էրդողանը Արեւմուտքին մեղադրում է Իրանի նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը արեւմտյան տերություններին մեղադրել է Իրանի նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ` կապված այդ երկրի միջուկային ծրագրի հետ:

Բրիտանական «Գարդիան» պարբերականին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ Իրանին միջուկային զենքի ստեղծման ծրագրեր ունենալու մեջ մեղադրող բոլոր պետությունները սեփական միջուկային զինանոց ունեն:

Նա ասել է, թե «կասկած չկա», որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Թուրքիայի «բարեկամն» է:

Ռեջեփ Էրդողանը վաղը երկօրյա այցով կմեկնի Իրան` բանակցելու Մահմուդ Ահմադինեջադի եւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG