Մատչելիության հղումներ

Հայաստանցի պատգամավորները դրական են գնահատում մոսկովյան հանդիպումը


Ռուսաստանի Պետդումայի շենքը
Ռուսաստանի Պետդումայի շենքը

Հինգշաբթի օրը Մոսկվայում` Ռուսաստանի Պետդումայում հանդիպեցին հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականները: Բացի Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների 5-ական պատգամավորներից, հանդիպմանը մասնակցեցին նաեւ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ:

Պետդումայի կազմակերպած հանդիպմանը ներկա էին նաեւ Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված էին Արա Բաբլոյանը, Վարդան Բոստանջյանը, Հերմինե Նաղդալյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Վարդան Խաչատրյանը:

Հայաստանցի խորհրդարանականները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դրական գնահատեցին մոսկովյան հանդիպումը: Պատվիրակության անդամներից եւ ոչ մեկը, այդուհանդերձ, չի հավատում, որ մոտ ապագայում Ադրբեջանում կդադարեն Հայաստանը եւ հայերին ընկալել որպես թշնամի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG