Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը մեկնեց Բրատիսլավա


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր մեկնել է Սլովակիա` որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար Բրատիսլավայում կայանալիք ՄԱԱՈՒ ձեւաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպմանը կմասնակցեն նաեւ Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընդհանուր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ-ի գերագույն հանձնակատարը:

Սլովակիա այցի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ մի քանի պետությունների պաշտպանության նախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG