Նախօրեին կառավարության շենքի առջեւ ցուցարարների հանդեպ գործադրված բռնության կապակցությամբ «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Իմ խորին համոզմամբ, ցանկացած քաղաքացի իրավունք ունի բռնելու ցանկացած պաստառ, եթե իր այդ գործողությունը չի խոչընդոտում մարդկանց անցուդարձին, եւ այդ պաստառների բովանդակությունը չի պարունակում անձնական վիրավորանք»:
«Կապիտալ»-ի մեկնաբանը ներկայացնում է իր աշխարհաքաղաքական վերլուծությունը. - «Համեմատության մեջ դնելով սեփական հզորությունը եւ գիտակցելով դրա հարաճուն ազդեցությունը տարածաշրջանի վրա՝ աշխարհիկ Թուրքիայի չափավոր իսլամական վարչախումբը պահանջում է համարժեք վերաբերմունք քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիական զարթոնք ապրող ազգի նկատմամբ: Թուրքիան այլեւս չի փնտրում աջակցություն Արեւմուտքում: Թուրքիայի իսլամական վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոն շտապելու անհրաժեշտություն այս պահին չունի: Այս պահին Թուրքիայի գլխավոր հետաքրքրությունները ամերիկացիների հետ մեծ առնչություն չունեն: Իսկ հիմա ԱՄՆ-ին այլ բան չի մնում, քան հասկանալ, որ Թուրքիայի վրա ազդելու միակ արտաքին լծակը, որն այսօր կարող է արդյունավետ լինել, Հայոց ցեղասպանության ճանաչումն է եւ վիլսոնյան Սեւրի պայմանագրի վերակենդանացումը եւ տարածքային պահանջատիրությունը: Հենց այս պահին ԱՄՆ-ի Սենատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ: Ազդեցության այլ լծակ Թուրքիայի վրա ամերիկացիներն այլեւս չունեն: Ընդհակառակը, այսօր Թուրքիան կարող է խոչընդոտել ամերիկյան ռազմական տրանզիտն իր տարածքով կամ չխոչընդոտելու դիմաց պահանջել համարժեք վերաբերմունք»:
«Առավոտ»-ի խնդրանքով Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններին. - «Մենք ոչ թե արձագանքում ենք ինչ-որ բանի, այլ ինքներս ենք նախաձեռնում: Այս ընթացքում նախագահ Սարգսյանի արտաքին համարձակ եւ նախաձեռնողական քաղաքականության արդյունքում Հայաստանն է նախաձեռնում հարցերը, օրակարգ ձեւավորում տարածաշրջանում: Մի մոռացեք, որ մինչ կստորագրվեին արձանագրությունները, նախագահը հանդես եկավ համայն հայությանն ուղղված ուղերձով եւ կոնկրետ ու տեղին խփեց բոլոր մեխերը: Ինչ վերաբերում է Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը, ապահ Հայաստանի Հանրապետությունը առաջինն է շահագրգռված տարածաշրջանում խաղաղությամբ եւ կայունությամբ»:
«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կանխատեսել է արձանագրությունների վավերացման գործընթացը մեր Ազգային ժողովում: Նա ասում է. - «Մեր խորհրդարանում էլ բուռն քննարկումներ կլինեն, եւ մեկ անգամ եւս հնարավորություն կունենանք գնահատականներ տալ մեր ընտրած ուղեգծին։ Ընդդիմությունը սուր ելույթներ կունենա, մեկը կասի՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչենք, Դաշնակցությունն իրենը կպնդի, բայց եթե թուրքական կողմից անակնկալներ չլինեն, կոալիցիոն մեծամասնությունը, կարծում եմ, կվավերացնի փաստաթուղթը։ Ոչ թե նրա համար, որ «կնոպկա սեղմողները» կքվեարկեն այնպես, ինչպես կասեն վերեւից, այլ որովհետեւ կոալիցիոն ուժերի, մասնավորապես ՀՀԿ-ի համար այս խնդիրը նոր չի առաջացել։ Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, պարզապես այժմ դրա համար ստեղծվել են նպաստավոր քաղաքական եւ աշխարհաքաղաքական պայմաններ։ Բացի դրանից, պետք է լիներ լիդեր, որ ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցներ. որովհետեւ մի բան է, երբ քաղաքական ուժն է ստանձնում պատասխանատվություն, այլ բան՝ երբ լիդերը վերցնում է այդ պատասխանատվությունը, եւ նրան սատարում է ամբողջ քաղաքական թիմը»։
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Կառավարության շենքի դիմաց, իսկապես արտառոց էր: Բանն այն է, որ ոստիկանները հարձակվեցին ցուցարարների վրա, խլեցին այն պաստառները, որոնց վրա պատկերված էին Ցեղասպանության երեք հիմնական հանցագործները՝ Թալեաթը, Էնվերը եւ Ջեմալը, եւ պատառոտեցին՝ հայտարարելով, թե չի կարելի հարեւան երկրի պաշտոնյաներին վիրավորող պաստառներ պարզել: Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ երեկվանից սկսած Ցեղասպանությունն իրականացրած թուրք հանցագործները, որոնք, ի դեպ, ժամանակին հենց Թուրքիայի իշխանությունների կողմից են մահվան դատապարտվել, պաշտոնապես գտնվում են Հայաստանի իշխանությունների պաշտպանության ներքո, եւ նրանց հասցեին ոչ մի վատ բառ ասել չի կարելի: Ստացվում է, որ, մի կողմից, Հայաստանի իշխանությունները շարունակում են աշխատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, մյուս կողմից՝ Երեւանի կենտրոնում հայ ոստիկանները պաշտպանում են այդ նույն
Ցեղասպանության հեղինակների պատիվը»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Վերջին շրջանում դրամը դոլարի նկատմամբ սահուն արժեզրկվում էր: Սակայն նախորդ օրվանից դրամը սկսել է անսպասելիորեն արժեվորվել: Անցած երկու օրերի ընթացքում բորսայում դոլարի գինը 388-ից նվազել՝ հասել է 385-ի: Սա տարօրինակ է, քանի որ դրա համար բնական պառճառներ չկան: Փոխարենը՝ կա արհեստական պատճառ: Հոկտեմբերի 20-ին Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը ընդունել է «Արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվ սահմանելու մասին» որոշումը: Ի կատարումն այդ որոշման, բանկերը ստիպված են արագորեն ազատվել իրենց մոտ կուտակված արտարժույթից: Խնդիրն այն է, որ Կենտրոնական բանկի խորհրդի հոկտեմբերի 22-ին ընդունած որոշումը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 24-ին: Այսինքն՝ այդ չորս օրերի ընթացքում Հայաստանում գործող բանկերը իրենց ունեցած արտարժույթի մի զգալի մասը պետք է վերածեն դրամի, որպեսզի բանկերի նորմատիվները համապատասխանեցնեն որոշմամբ նոր սահմանված նորմատիվներին: Սրա արդյունքում բանկերը ստիպված շուկա են լցնում դոլար ու եվրո եւ փոխարենը շուկայից հավաքում են դրամը: Արտարժույթի քանակը շուկայում աճում է, դրամինը՝ նվազում»: