Մատչելիության հղումներ

Ահմեդ Դավութօղլու. «Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի խնդիրն է»


«Կովկասում տեւական խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատումից հետո», - այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով Բաքվում մասնակցում է ՍԾՏՀ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին:

«Անկարայի եւ Երեւանի միջեւ արձանագրությունները ստորագրվել են տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու համար: Իսկ դա հնարավոր է բացառապես միայն ադրբեջանական հողերը օկուպացումից ազատելու հետո: Արձանագրությունների ստորագրումը աշխարհի օրակարգ բերեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», - ասել է Դավութօղլուն:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ վստահեցրել է, որ, ինչպես եւ նախկինում, իր երկիրը սատարելու է Ադրբեջանին:

«Լեռնային Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի խնդիրն է: Թուրքիայի դիրքորոշումը այդ հարցում կատեգորիկ է: Մինչ Ցյուրիխում Անկարա - Երեւան արձանագրությունների ստորագրումը մենք Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումներ ենք անցկացրել ԱՄՆ-ի պետքարտուղար Քլինթոնի հետ», - հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG