Մատչելիության հղումներ

Աֆղանստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 7-ին


Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովի խոսնակը երեքշաբթի հայտարարել է, որ նոյեմբերի 7-ին երկրում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայը, ողջունելով կայացված որոշումը, հայտարարել է, որ այն օրինական, ճիշտ եւ Աֆղանստանի սահմանադրությանը համահունչ որոշում է:

Օգոստոսի 20-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել էր գործող նախագահ Համիդ Քարզայը։ Այդուամենայնիվ, քվեարկության ընթացքում բացահայտված խախտումները հիմք են դարձել ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG