Մատչելիության հղումներ

«Հայռուսգազարդ»-ը եւ «Գազպրոմ»-ը գազի գնի շուրջ նախնական պայմանավորվածության են հանգել


«Հայռուսգազարդ» ընկերությունը նախնական պայմանավորվածության է հանգել ռուսաստանյան «Գազպրոմ»-ի հետ, ըստ որի` 2010 թվականի ապրիլի 1-ից Հայաստան մատակարարվող հազար խորանարդ մետր բնական գազի գինը կազմելու է 180 դոլար` սկզբնապես նախատեսված 200 դոլարի փոխարեն: Այսօր այդ մասին լրագրողներին հայտնել է «Հայռուսգազարդ»-ի ղեկավար Կարեն Կարապետյանը:

«Հայռուսգազարդ»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ներկայումս «Գազպրոմ»-ի ու «Հայռուսգազարդ»-ի միջեւ գործում է գազի վաճառքի ու գնման երկարատեւ` 2009 - 2015 թվականների համար պայմանագիր, եւ որ հազար խորանարդ մետրի դիմաց 180 դոլար գինը գործելու է մեկ տարի` մինչեւ 2011 թվականի ապրիլի 1-ը, որից հետո երկու ընկերությունները նորից բանակցելու են գազի գնի շուրջ:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG