Նա նշեց, որ Ադրբեջանում, իրոք, վերջին օրերին հակաթուրքական տրամադրությունների որոշակի ալիք է նկատվում՝ հավելելով, սակայն, որ այդպիսի տրամադրությունները բնորոշ չեն ողջ ադրբեջանական հասարակությանը։
Ըստ Ադրբեջանի լրատվամիջոցների, արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի քաղաքներում եւ շրջաններում հասարակական վայրերից հեռացնում են Թուրքիայի դրոշները։ Այս գործողությունները, ըստ նույն աղբյուրների, սկսվել են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո։ Հաղորդումներ կան նաեւ այն մասին, թե ստուգումներ են սկսվել երկրում գործող թուրքական ընկերություններում։
Հայ-թուրքական մերձեցման վերջին գործընթացներին արձագանքելու առումով Միրկադիրովը Ադրբեջանի հասարակությունը պայմանականորեն դասակարգեց երեք խմբի։
Առաջին եւ ամենամեծաթիվ խումբը, ըստ Միրկադիրովի, բաղկացած է այն մարդկանցից, ովքեր շարունակում են Թուրքիան համարել տարածաշրջանում Ադրբեջանի ամենամերձավոր դաշնակիցը։
Երկրորդ խումբը կազմող մարդիկ, «Զերկալո»-ի մեկնաբանի խոսքերով, ուղղակի չեն հասկանում, թե ինչու Թուրքիան հրաժարվեց դեռեւս 15 տարի առաջ տված իր խոստումներից, ըստ որոնց, առանց Ղարաբաղի հարցի կարգավորման, Թուրքիան Երեւանի հետ հարաբերություններ չի հաստատի։
«Որոշ իմաստով, նրանք ճիշտ են», - ասաց Միրկադիրովը՝ հավելելով, որ այդպիսի խոստումներ Թուրքիան տվել էր ամենաբարձր մակարդակներով` նախագահ, վարչապետ, արտգործնախարար. - «Ճիշտ է, դրանք որեւէ պաշտոնական փաստաթղթում չեն արտացոլվել, սակայն նման բարձր մակարդակներում բանավոր խոստումները եւս պաշտոնականի ուժ ունեն։ Հանգամանք, որը շատերի մոտ տարակուսանք է հարուցում»։
Ինչ վերաբերում է ադրբեջանցի հասարակական-քաղաքական գործիչների պայմանական երրորդ խմբին, ապա, Միրկադիրովի համոզմամբ, փոքրաթիվ այս խմբում ներգրավվածները պարզապես այլ՝ դրսից իջեցված քաղաքական պատվեր են կատարում. - «Առավել հավանական է, որ պատվիրատուն Ռուսաստանն է, իսկ պատվերի նպատակը հնարավորության սահմաններում Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները փչացնելն է»։