Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Ադրբեջանի նախագահի այցը Շվեյցարիա


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է Շվեյցարիա, որտեղ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա երկրի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտգործնախարարի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, կողմերը կքննարկեն առեւտրի, տնտեսության եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը ընդարձակելու հնարավորությունները, ինչպես նաեւ միջազգային դիվանագիտությանն ու Հարավային Կովկասին վերաբերող մի շարք հարցեր։

Ավելի վաղ Բեռն էր մեկնել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը, ով իր մտահոգություններն էր հայտնել Շվեյցարիայի միջնորդությամբ իրականացվող հայ - թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG