Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի սպանության առնչությամբ պաշտոնից հեռացվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզական բաժնի ղեկավարը


Թուրքիայի ոստիկանության հետախուզական բաժնի ղեկավարը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցված հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության առնչությամբ, ուրբաթ օրը, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, հեռացվել է պաշտոնից։

Ռամազան Աքյուրեքը մեղադրվում է այն բանի համար, որ քայլեր չի ձեռնարկել Դինքի սպանությունը կանխելու համար, թեեւ ոստիկանությունը սպանությունից շուրջ 1 տարի առաջ այս մասին տեղեկություններ է ունեցել։

Դինքի ընտանիքի փաստաբանները անվտանգության ծառայություններին մեղադրում են սպանության վերաբերյալ փաստերը թաքցնելու մեջ։ Նրանցից մեկը՝ թուրք փաստաբան Ֆեթյե Չետինը ողջունել է Աքյուրեքի հեռացումը պաշտոնից, սակայն նշել է, որ «այս քայլը չափազանց ուշ է իրականացվում»։

2007 թվականի հունվարին 52-ամյա Հրանտ Դինքը սպանվեց ծայրահեղ արմատականի կողմից։ Դինքի սպանության գործով մեղադրվողների դատավարությունը դեռեւս շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG