Մատչելիության հղումներ

Անշարժ գույքի պետական կոմիտեի աշխատակիցները ձերբակալվել են կաշառք վերցնելու մեղադրանքով


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք վերցնելու պահին ձերբակալվել են Հայաստանի կառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կոմիտեի «Շենգավիթ» ստորաբաժանման աշխատակիցներ Համազասպ Հովսեփյանը, Բաբաջան Բաբախանյանը եւ իրավախորհրդատվական ծառայություն մատուցող «Պողգան» ընկերության տնօրեն Գարիկ Պողոսյանը:

ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 16-ին ձերբակալված հիշյալ անձինք «քաղաքացի «Ա»-ի բնակարանը, 200 քմ հողատարածքը եւ նրա կառուցված 90 քմ ապօրինի շինությունը դատական կարգով սեփականաշնորհելու դիմաց պահանջել և ստացել են 4000 ԱՄՆ դոլար»:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG