Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ուրբաթ օրը փոխեց իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի խափանման միջոց կալանքը եւ նրա գործով դատաքննությունը հետաձգեց մեկ ամսով:
Արշալույս Հակոբյանը չհեռանալու մասին ստորագրություն տալուց հետո ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Խափանման միջոցը փոխելու եւ Հակոբյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու համար դատական քննությունը մեկ ամսով հետաձգելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ մեղադրանքը պաշտպանող դատախազ Հունան Բաբայանը` նշելով, որ նախաքննության ընթացքում որոշ հանգամանքների շուրջ բազմակողմանի քննություն չի կատարվել:
Արշալույս Հակոբյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Իր դեմ դատական գործ հարուցելը Արշալույս Հակոբյանը կապում է իր իրավապաշտպան գործունեության հետ:
Տաթեւիկ Լազարյան