Նշելով, որ թուրքական կողմը արձանագրությունների վավերացման հարցը կքննարկի հոկտեմբերի 21-ին՝ Շարմազանովը ասաց, թե շատ տրամաբանական է, որ արձանագրությունները առաջինը պետք է վավերացնի թուրքական կողմը, քանի որ սահմանը փակվել է հենց Թուրքիայի նախաձեռնությամբ:
«Այստեղ արդեն քաղաքական կամքի խնդիր է», - շարունակեց նա: - «Թե' նախագահի կուսակցությունը` Հանրապետականը, թե' կոալիցիան ունեն մեծամասնություն Ազգային ժողովում: Մեծամասնություն ունի Թուրքիայի մեջլիսում նաեւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որի ղեկավարն է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եւ որի ներկայացուցիչն է նախագահ Աբդուլա Գյուլը: Կարծում եմ, որ քաղաքական կամքի դրսեւորման պարագայում ամեն ինչ կգնա այդ սցենարով: Թուրքիայի պառլամենտը, երբ կվավերացնի, կարծում եմ, շատ արագ դրանից հետո հայկական պառլամենտը կվավերացնի: Հակառակ դեպքում ես չեմ տեսնում տրամաբանությունը թուրքական կողմի. եթե չպետք է վավերացնեին՝ ինչո՞ւ էին ստորագրում»:
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց, թե «ֆուտբոլային դիվանագիտությունը» այս այցով չավարտվեց. այն շարունակվելու է, քանի դեռ Թուրքիան չի հասել իր գլխավոր նպատակին, իսկ դա «Ղարաբաղի հարցում Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելն է»:
Մուսինյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանը պարտադրված մեկնեց Բուրսա, քանի որ, եթե չմեկներ, ապա «հրապարակավ պիտի ընդուներ իր քաղաքականության կատարյալ ձախողումը»: