Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կոչ է անում շուտ վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները


Պաշտոնական Մոսկվան Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններին կոչ է անում հնարավորինս շուտ վավերացնել երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները:

«Արձանագրությունների ստորագրումը առաջին քայլն է հարաբերությունների նորմալացման ճանապարհին», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն` հավելելով. - «Կողմերին անհրաժեշտ է հնարավորինս շուտ վավերացնել այդ փաստաթղթերը եւ անցնել դրանց գործնական իրականացմանը»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG