«Ես ինքս էլ դեմ չեմ սահմանների բացմանը եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց հիմա եթե բացվի այդ սահմանը, տեսականորեն կարելի է ասել, որ դա ձեռնտու կլինի, չնայած ես գիտեմ եւ համոզված եմ, որ հայկական տնտեսական համակարգը պատրաստ չէ դրան», - նշեց Թեւանյանը` պարզաբանելով. - «Այսինքն` մենք այդ արտահանող պոտենցիալը չունենք այս պահին, որ մտածենք` նոր շուկա ենք վերցնելու, մյուս կողմից էլ` թուրքական օրենսդրությունը այնպիսին է, որ բավական լուրջ պաշտոնական մեխանիզմներ ունի իր սեփական շուկայի, եւ տարիֆային եւ մաքսային քաղաքականության միջոցով կարող է խոչընդոտել ցանկացած այլ երկրից ապրանքային ներխուժում»:
Հարցին, թե ինչպես կարող է Թուրքիան, լինելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, սահմանափակել հայկական արտադրանքի մուտքը երկիր, Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց. - «Թուրքիան Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, բայց Թուրքիան անդամակցել է լրիվ այլ պայմաններով, այլ տոկոսադրույքով` մինչեւ 50 տոկոս ինքը կարող է մաքսային տոկոսադրույք կիրառել նորմուծման վրա, իսկ մերը առավելագույնը 15 տոկոսն է»:
Ամեն դեպքում, նշեց փորձագետը, թուրքական ճանապարհը այլընտրանք է Հայաստանի համար: Այդուհանդերձ, նա համոզված է, որ սահմանը գոնե առաջիկա մի քանի տարիների ընթացքում չի բացվելու, քանի որ Թուրքիան պարտադիր զիջումներ է պահանջելու Ղարաբաղի հարցում:
«Մեծ հաշվով, ակնկալել, որ երկնքից մանանա է թափվելու, երբ սահմանը բացվի ... Ճիշտն ասած, պետական քարոզչությունը մի քիչ շատ ավելի առաջ գնաց բացասական իմաստով` հանրությանը մատուցելով, որ միայն այդ սահմանի բացումով է մեր կյանքի ճանապարհը: Քանի որ դա չի լինելու, հետեւաբար, խոսել դրա տնտեսական էֆեկտների մասին` մի փոքր արդեն վիրտուալ խոսակցության ոլորտից է», - կարծում է Անդրանիկ Թեւանյանը:
Նա ենթադրում է, որ «պետական քարոզչությունը փորձելու է հետ պտտեցնել այդ գաղափարը եւ ասել, որ ոչինչ, եթե սահմանները փակ լինեն, միեւնույն է` կզարգանանք»: