Թուրքիայի պատմության ընկերակցության հայկական հետազոտությունների բաժնի ղեկավար Չիչեքն ասել է նաեւ, թե Թուրքիան վախենալու բան չունի, իսկ թուրք պատմաբաններն էլ պատրաստ են քննարկել ցանկացած հարց, որ վերաբերում է 1915 թվականի դեպքերին:
Հիշեցնելով, որ 2005 թվականին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը գրավոր դիմել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատմաբանների համատեղ հանձնախումբ ստեղծելու առաջարկով` պատմաբանը նշել է. - «Վարչապետն իր նամակում ասել էր, որ Թուրքիան չի ընդդիմանա հետազոտությունների արդյունքում բացահայտված այն փաստերին անգամ, որոնք կհաստատեն Հայաստանի պնդումները: Հանձնաժողովը միակ տեղն է, որտեղ Թուրքիան ինքն իրեն կարող է պաշտպանել»:
«Հայ պաշտոնյաներն անտեղյակ են թե' հայկական եւ թե' թուրքական արխիվներից, եւ Թուրքիայի համար սա լավ հնարավորություն է: Համոզված եմ, որ նրանք կծանոթանան այնպիսի կարեւոր փաստաթղթերի, որոնք կզարմացնեն նրանց», - հայտարարել է թուրք պատմաբանը եւ հավելել. - «Հայերը կարող են քննարկման սեղանին դնել այն ամենը, ինչը կարող է հաստատել իրենց տեսակետը: Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր թեմաները` ներառյալ 1915 թվականից առաջ եւ հետո տեղի ունեցած իրադարձությունները, հայերի լքված ունեցվածքին վերաբերող հարցեր»: