«Ժառանգություն» կուսակցությունը երեքշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել` պահանջելով Հայաստանի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ընդդիմադիր կուսակցությունը պնդում է, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները «ապօրինի են, կորզվել են խաբեությամբ ու պարտադրանքով, ստորագրվել են կեղծված ընտրությունների արդյունքում ժողովրդին պարտադրված եւ մարտի 1-ի արյան բեռը կրող իշխանության կողմից. այդպիսի իշխանությունն իրավունք չունի վճիռ արձակել Հայաստանի ժողովրդի եւ համայն հայության անունից»:
«Ժառանգություն»-ը «կոչ է անում արձանագրությունների ստորագրմանն ընդդիմացած բոլոր քաղաքական ուժերին` համախմբվել եւ միացյալ ուժերով հասնել իշխանափոխության ու համակարգային փոփոխությունների»:
Ըստ հայտարարության` Ցյուրիխում հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը ցույց տվեց, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը «գերազանցապես պարտադրված է աշխարհի խոշոր տերությունների կողմից, եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ «վեցշաբաթյա ներքին խորհրդակցությունները» պարտադրված իմիտացիա էին»:
«Ժառանգության» համոզմամբ` «հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման «հետագա փուլերում» գործ ենք ունենալու ուխտադրուժ թուրքական պետության, թուրքական կողմի նախապայմանների բավարարման համար նպաստավոր դրույթներ պարունակող արձանագրությունների հետ»: