«Մենք, անշուշտ, պատրաստ ենք դիվանագիտական աջակցություն ցուցաբերել երկու կողմերի միջեւ ընթացող բանակցություններին եւ օգնել նրանց` կրճատելու տարաձայնությունները», - ասել է բարձաստիճան ամերիկացի դիվանագետը։
Նա հերքել է այն փաստարկները, թե Միացյալ Նահանգները հետաքրքրված է սահմանի բացմամբ, որպեսզի նոր ուղի բացի Աֆղանստան մատակարարումների համար։
«Սահմանի բացումը շատ ավելի կարեւոր է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրական հարաբերություններ հաստատելու համար», - ասել է դիվանագետը` ընդգծելով, որ տարածաշրջանում ծանրակշիռ դեր ունեցող Թուրքիայի եւ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավումը գերակայություն է Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամայի համար. - «Այս գործընթացը կօգնի նվազեցնել տարաձայնությունները փոթորկահույզ այդ տարածաշրջանում»։
«Ասոշիեյթեդ փրես»-ի հաղորդմամբ, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պաշտպանում է նախաձեռնությունը. - «Թուրքիան նպատակ ունի բարեկամական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ», - հայտարարել է կուսակցության փոխնախագահը եւ կարծիք հայտնել, թե սահմանի բացումը նաեւ տնտեսական օգուտներ կբերի Թուրքիային։
Մինչդեռ ընդդիմադիր Ժողովդրահանրապետական կուսակցությունը շարունակում է դեմ արտահատվել արձանագրությունների վավերացմանը։
«Եթե Հայաստանն ուզում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, պետք է ազատի Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածները», – ասել է Թուրքիայի խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը։