Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման` Խաղաղության Նոբելյան մրցանակակիր


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր արժանացավ 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին:

Նոբելյան կոմիտեի հայտարարության համաձայն, Միացյալ Նահանգների նախագահը աշխարհի ամենահեղինակավոր մրցանակը ստանում է «միջազգային դիվանագիտության եւ ժողովուրդների համագործակցությանն ուղղված արտակարգ ջանքերի համար»:

Նոբելյան մրցանակի դափնեկիրներին որոշում է Շվեդիայի ակադեմիան, սակայն Խաղաղության մրցանակի անվանակարգում որոշումն ընդունում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն:

Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունները ավանդաբար տեղի են ունենում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG