Աշխարհի չորս բնակչից մոտավորապես մեկը, այդ ուսումնասիրության համաձայն, իսլամ է դավանում:
Այսպես, օրինակ, այժմ Գերմանիայում ավելի շատ մահմեդական է բնակվում, քան Լիբանանում:
Նույն պատկերն է ստացվել նաեւ Չինաստանում, Ռուսաստանում կատարած ուսումնասիրության դեպքում: Օրինակ, Չինաստանում ավելի շատ մահմեդականներ կան, քան Սիրիայում: Իսկ Ռուսաստանը ավելի մեծ թվով մահմեդական բնակիչներ ունի, քան Հորդանանն ու Լիբիան միասին վերցրած:
Իսկ Եթովպիայում մոտավորապես նույնքան մահմեդական կա, որքան Աֆղանստանում:
Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ մահմեդական բնակչության մեծ թվի առումով ավանդական համարվող երկրներում այդ դինամիկան փոփոխության է ենթարկվում:
Մուսուլմանական աշխարհում անցկացրած այս ուսումնասիրությամբ գիտնականները եւս մի հետաքրքիր պատկեր են ի հայտ բերել. օրինակ, պարզվել է, որ 317 միլիոն մահմեդականներ կամ աշխարհի մահմեդականների 1/5 մասը ապրում են այնպիսի երկրներում, որտեղ հիմնական կրոնական ուղղությունը իսլամը չէ: Այսպես,161 միլիոն մահմեդականներ` իբրեւ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներ, ապրում են Հնդկաստանում, 28 միլիոն` Եթովպիայում, 22 միլիոն` Չինաստանում,16 միլիոն` Ռուսաստանում:
«Այն տարածված գաղափարը, թե արաբները մահմեդականներ են եւ հակառակը` մահմեդականները արաբներ են, այս ուսումնասիրության արդյունքում ուղղակի հերքվում է», - «Ռոյթերզ»-ին փոխանցել է Փրինսթոնի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ամանի Ջամալը:
Քրիստոնեությունից հետո երկրորդ խոշոր կրոնը, մասնագետների ուսումնասիրությունների համաձայն, այսօր աշխարհում մոտ 2 միլիարդ 200 միլիոն հետեւորդ ունի: Աշխարհի մահմեդականների 60 տոկոսը բնակվում է Ասիայում, մոտավորապես 20 տոկոսը` Միջին Արեւելքում, 15 տոկոսը` Սահարայի անապատին մոտ` Աֆրիկայում:
Նրանց միայն 2,4 տոկոսն է բնակվում եվրոպական երկրներում:
Եվրոպան այսօր մոտ 38 միլիոն մահմեդականների տունն է. այստեղ մահմեդականները բնակչության մոտ 5 տոկոսն են կազմում:
Կրոնական եւ հասարակական կյանքի ուսումնասիրության կենտրոնը նմանատիպ մի ուսումնասիրություն էլ ծրագրում է անցկացնել քրիստոնյաների շրջանում` պարզելու նաեւ այս կրոնի հետեւորդների թվի դինամիկան: