«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը գալիք նոյեմբերից ամենօրյա հեռարձակումներ է սկսում Վրաստանից անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար:
Մեկ ժամ տեւողությամբ ամենօրյա ծրագրերը կպատրաստեն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանի լրագրողները եւ Վրաստանում (ներառյալ Հարավային Օսիան ու Աբխազիան) ու Ռուսաստանում աշխատող թղթակիցները:
Հաղորդումները կհեռարձակվեն ռուսերեն լեզվով եւ ամեն երեկո հասանելի կլինեն ռադիոյի ռադիոալիքներով: Հեռարձակումները հասանելի կլինեն նաեւ FM հաճախականությամբ:
Նոյեմբերին կսկսի գործել նաեւ "Caucasus Echo" ինտերնետային կայքը: