«Մենահամերգն է պատճառը, որ չկարողացանք մասնակցել Եվրատեսիլին, չէինք կարող մեր ուժերը վատնել այդ ուղղությամբ: Մեր նախագծերը մի փոքր այլ են հիմա, դեռ չենք մտածում գալիք տարվա մասնակցության մասին, ամեն ինչ պարզ կլինի մենահամերգից հետո», - այս մասին երգիչն ու իր պրոդյուսերը` Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը լրագրողներին հայտնել են ասուլիսի ժամանակ:
Հոկտեմբերի 10-ի մենահամերգի ժամանակ հնչելու է 31 կատարում, որոնցից 3-ը դուետներ են Անի Ամիրյանի, Հայկոյի եւ Նունե Եսայանի հետ, սա լինելու է նոն-ստոպ համերգ, այսինքն` առանց ընդմիջման: «Բեմում լինելու են 3 պարային խմբեր, որոնք կազմված են ժողովրդական-ազգագրական, բրեյք դանս եւ հիփ-հոփ ոճի լավագույն պարողներից», - պատմել է Արամեն:
Արամեն նշել է նաեւ, որ իր մենահամերգին պատրաստվել է մոտ 2 տարի, իսկ պրոդյուսեր Արմեն Ամիրյանը հայտարարել է, որ տոմսերը գրեթե սպառվել են, և հավաստիացրել, որ ներկաները չեն զղջա իրենց ընտրության համար:
Հիշեցնենք, որ անցած տարի երգիչ Արամեն հայտարարել էր, որ մասնակցելու է «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությանը` որպես թեկնածու, բայց ի վերջո հրաժարվեց պայքարից: