«Բարձր եմ գնահատում նախաձեռնությունը: Դա նախադեպ է, դա պետք էր», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ասաց Վարդանյանը: - «Ամենակարեւոր արդյունքը, ինձ թվում է, այն է, որ նախագահը լսեց կարծիքներն ու մտավախությունները»:
Վարդանյանը նշեց, որ Ամերիկայի հայկական համագումարը եւս մտավախություններ ունի եւ որոշակի վտանգներ տեսնում է նախաստորագրված արձանագրություններում:
«Թուրքիան սա կարող է նորից օգտագործի որպես ձեւ՝ հետաձգելու Հայոց ցեղասպանության ճանաչումը», - դրանցից մեկը հնչեցրեց նա:
Թեեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ նախաստորագրված արձանագրությունների բովանդակությունն այլեւս փոփոխության չի ենթարվելու, Արփի Վարդանյանի կարծիքով, նախագահի համահայկական ուղեւորությունը, այդուհանդերձ, ձեւական բնույթ չի կրում. - «Վստահ եմ, որ նախագահը դա կարեւոր է գտնում: Երբ վերադառնա, արդեն այս օրերի ընթացքում կլսենք իր տպավորությունները... Կարող է հետաձգվել [արձանագրությունների ստորագրումը], կարող է այնքան հարցեր, կարծիքներ, խնդիրներ են բարձրացվել, որ մենք պետք է նորից վերանայենք, կամ միգուցե այս մի կետը փոխենք, այս մի բանը վերանայենք... Ամեն ինչ հնարավոր է»:
Վարդանյանը նաեւ չի կարծում, թե բողոքի ակցիաները սփյուռքում արտահայտում են մեծամասնության կարծիքը. - «Եթե որեւէ մարդ ասի կոնկրետ, որ այսքան տոկոսը կողմ են կամ դեմ են, ես նրան բոլորովին չեմ կարող հավատալ, որովհետեւ չկա այդպիսի հետազոտություն»:
«Այդ ցույցերը, որ տեղի են ունեցել, որքան ես գիտեմ, մի փոքրամասնություն է, որը կազմակերպել է: Եվ կան շատ մարդիկ, որ կողմն են գործընթացին եւ ողջունում են այս գործընթացը՝ մտահոգություններով իհարկե, բայց գործընթացը առաջ մղենք, առաջ գնանք, չմնանք այսպես բլոկադայի մեջ»: