«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ գնդապետ Վաղարշակ Ավետիսյանը ասաց, որ գալիք տարվա համար իրենք ներկայացրել են մոտ 130 միլիարդ դրամի հասնող ռազմական բյուջեի հայտ, որը գրեթե նույնն է, ինչ այս տարի:
Սակայն, հաշվի առնելով դրամի շուրջ 30 տոկոսանոց արժեզրկումը, ստացվում է, որ 2010 թվականին երկրի պաշտպանական բյուջեն մոտ 30 տոկոսով պակաս է լինելու այս տարվա համեմատությամբ: Բայց Վաղարշակ Ավետիսյանի խոսքով, ամեն դեպքում, դրամի արժեզրկումը չի ազդի պաշտպանության նախարարության «ծախսային հիմնական ուղղությունների վրա»:
«Հայաստանի պաշտպանության նախարարության բյուջեի կրճատումը կազդի մեր երկրի պաշտպանունակության վրա», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը. - «Չի կարող չազդել, որովհետեւ բանակը դինամիկ կառույց է, որն իր մեջ ներառում է ենթակառուցվածքների մի ամբողջ համակարգ, դա էլ իր հերթին պետք է ապահովվի, որպեսզի ապահովվի բանակի մարտունակությունը: Սա հենվում է ֆինանսական ապահովման վրա»:
Նրա խոսքով, վերջին տարիներին Հայաստանի զինված ուժերը «լավ են ֆինանսավորվել». - «Ամեն տարի բյուջեն ավելացվել է 100-120 միլիոն դրամով, ինչը չէր կարող իր ազդեցությունը չունենալ ռազմական անվտանգության ապահովման խնդրում: Բայց այսօր Ադրբեջանը կտրուկ ավելացնում է իր ռազմական բյուջեն. ոչ միայն գումարն է ավելացնում, այլեւ ձեռք է բերում ժամանակակից զենք: Իսկ Հայաստանը գնում է կրճատման»:
Իսկ պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ գնդապետ Վաղարշակ Ավետիսյանը համոզված է, որ «մեր զինված ուժերը ապահովված կլինեն ամեն անհրաժեշտով, ինչ մեր խնդիրներն են պահանջում համապատասխան ժամանակաշրջանի համար»:

«Հայաստանի բանակը միշտ ապահովվել է իր կարիքների ամենաշատը 50-60 տոկոսով, բայց կարողացել է լինել մարտունակ, սպառազինված: Ամենակարեւոր խնդիրն այսօր սպառազինությունն է, որը ունի ֆիզիկական մաշվածության ցուցանիշ, կա ժամանակակից սպառազինություն ապահովելու խնդիր», - հավելեց Շիրխանյանը: