Ընդ որում, ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցները դեռ հոկտեմբերի 3-ին Լուկաշենկոյի արած հայտարարություններին ընդհանրապես չեն անդրադարձել, թեեւ նա դրանք արել է ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված ասուլիսի ժամանակ։
Լուկաշենկոն Պուտինին մեղադրել է ռուս - բելառուսական ռազմական համագործակցությանը խոչընդոտելու, պաշտոնական Մինսկի վրա ճնշան եւ Ռուսաստան - Բելառուս միության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները ձախողելու մեջ։
Բելառուսի նախագահը հիշյալ ասուլիսի ժամանակ ասել է նաեւ, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ 2004 թվականի «գազային» լարվածության հեղինակը Վլադիմիր Պուտինն էր: «Ես այն ժամանակ բարձրաձայնել եմ այդ մասին, սակայն բոլորը հարձակվեցին ինձ վրա, թե ինչպես ես համարձակվում եմ մեղադրել Ռուսաստանի նախագահին», - փոխանցել է Լուկաշենկոն։
Ռուսաստանի վարչապետի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը ասել է, որ Պուտինը տեղյակ է, թե ինչ է ասել Լուկաշենկոն իր հասցեին, սակայն մեկնաբանություն չի անի։
Քաղաքագետների կարծիքով` Լուկաշենկոն գիտակցաբար է գնացել Պուտինի հետ հակամարտության։
Վերջին տարիներին ռուս - բելառուսական հարաբերությունները վատացել են, ինչը ունի ե'ւ քաղաքական, ե'ւ տնտեսական պատճառներ: Ներկայումս Լուկաշենկոն փորձում է լուրջ հարաբերություններ կառուցել արեւմտյան երկրների հետ, իսկ Մոսկվայում ռուս - վրացական եւ ռուս - ուկրաինական ռազմական եւ քաղաքական հակամարտություններից հետո գերադասում են չնկատել Բելառուսի նախագահի կոշտ հայտարարությունները:
Ամիսներ առաջ Լուկաշենկոն բառացիորեն վիրավորել էր Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինին։
Ի դեպ, Ռուսաստանը հրաժարվել է Բելառուսին փոխանցել խոստացած 2 միլիարդ դոլար վարկի վերջին 500 հազարը. այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ալեքսեյ Կուդրինը։