Մատչելիության հղումներ

Հրազենային միջադեպ Ազգային ժողովի պատգամավորի մասնակցությամբ


Այսօր ժամը 11-ի սահմաններում, Երասխ-Երեւան ավտոճանապարհին` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում, հրազենային միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարո Կարապետյանի մասնակցությամբ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության տարածած հաղորդագրությունում տեղի ունեցածի վերաբերյալ ասված է. - «Կարո Կարապետյանը իր անձնական օգտագործման «Մերսեդես G 500» մակնիշի, 83 ԼԼ 888 պետհամարանիշի ավոմեքենայում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ: Վիճաբանության ընթացքում Արթուր Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի բանալի) հարվածել է Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իր հերթին իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով հինգ անգամ կրակել է Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել են նրա աջ ձեռքին եւ աջ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածքներ»:

Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG