Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ղարաբաղյան բանակցությունները վերջնական փուլում են»


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները «վերջնական փուլում» են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` շաբաթ օրը ելույթ ունենալով Նախիջեւանում անցկացված Թուրքալեզու պետությունների համաժողովում:

«Բանակցային գործընթացում առկա է դրական դինամիկա է, եւ կարող եմ ասել, որ այն արդեն մտել է վերջնական փուլ», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` ասել է Ալիեւը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի համաձայն… Այդ հակամարտությունը մեծ խնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար, եւ լուրջ խոչընդոտ է տարածաշրջանային զարգացմանը», - նշել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG