Միջազգային կոմիտեի որոշմամբ եւս 76 տարաբնույթ անուններ, որոնք ըստ էության իրենցից գործողություններ են ներկայացնում, համարվել են արժեք:
Դրանց թվում են պարի որոշ տեսակներ, տարբեր տոնախմբություններ, ազգային եւ կրոնական ծեսեր, որոնք աշխարհի ժողովուրդների մոտ չափազանց մեծ տարածում են գտել:
Օրինակ, մահմեդական Նավրուզը, որի ժամանակ Նոր տարվա եւ գարնան գալուստն է տոնվում, հայտնվել է մշակութային արժեքների այդ ցանկում:
Կոմիտեն նաեւ հատուկ ընդգծել է Կանարյան կղզիների բնակիչների` հիմնականում սուլոցներից բաղկացած լեզվի` «սիլբո»-ի բացառիկությունը: Չնայած այն դժվար է կայացած լեզու համարել, սակայն այս ոչ այնքան կայացած լեզվով մոտ 22 հազար կղզիաբնակներ շփվում են միմյանց հետ:
Ցանկում` իբրեւ ոչ նյութական մշակութային արժեք, տեղ է գտել նաեւ չինական հանրահայտ «վիշապ-նավակների» հանդիսությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ նյութական մշակութային արժեքներ սկսել է սահմանել անցած տարվանից: Դա, ըստ էության, կազմակերպության հիմնական` հուշարձանների պահպանության հայտնի ցանկի լրացումն է դարձել:
ՄԱԿ-ի հովանու ներքո գործող` կրթության, մշակույթի եւ գիտության հարցերով զբաղվող այս կառույցին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամակցում է աշխարհի 193 երկիր: