Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Եկել է հարավկովկասյան հակամարտություններին լուծում տալու ժամանակը»


Թուրքալեզու երկրների համաժողովի մասնակիցները Նախիջեւանում, 2 հոկտեմբերի, 2009
Թուրքալեզու երկրների համաժողովի մասնակիցները Նախիջեւանում, 2 հոկտեմբերի, 2009

«Եկել է տարածքային ամբողջականության ապահովման սկզբունքով հարավկովկասյան հակամարտություններին, այդ թվում հայ - ադրբեջանական հակամարտությանը վերջնական լուծում տալու ժամանակը», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` անցած շաբաթավերջին Նախիջեւանում տեղի ունեցած Թուրքալեզու երկրների համաժողովում անդրադառնալով Ղարաբաղի խնդրին։

Թուրքիայի նախագահը խոսել է թուրք - ադրբեջանական սահմանի կարեւորության մասին` ասելով. - «Այստեղ թուրք - ադրբեջանական սահմանը երկարության իմաստով փոքր է` ընդամենը 10-12 կիլոմետր, սակայն քաղաքական առումով այն ունի հիրավի հսկայական նշանակություն։ Այս սահմանն այն խորհրդանշական անցումն է, որը մեզ աշխարհագրորեն միավորում է թուրքական հանրապետությունների հետ»:

Գյուլը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին համաժողովը Նախիջեւանում կազմակերպելու համար։

Ադրբեջանի նախագահը, իր հերթին, հայտարարել է. - «Նախիջեւանը Թուրքիայի հետ սահմանակցող մեր միակ շրջան է։ Ադրբեջանական պատմական հնամենի երկրամասի` Զանգեզուրի անջատումը Ադրբեջանից եւ դրա միացումը Հայաստանին աշխարհագրորեն մասնատել է թուրքական մեծ աշխարհը, ինչի արդյունքում այն մի քանի տասնամյակով դադարել է ապրել որպես մեկ ընտանիք, սակայն այսօր մենք մեր գործադրած ջանքերով ամրապնդում ենք մեր կապը, ու թեպետ հիմա մեր միջեւ աշխարհագրական առումով գտնվում է Հայաստանի կազմում հայտնված ադրբեջանական երկիրը` Զանգեզուրը, թուրքական միասնությունը` իրողություն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG