Մատչելիության հղումներ

Մոհամեդ Էլ-Բարադեյ. «Իրանը Արեւմուտքի հետ հակամարտությունից անցնում է համագործակցության»


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը բարձր է գնահատել այն, որ Իրանն ավելացնում է համագործակցությունն ու թափանցիկությունը իր միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային վեճում: Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը Թեհրանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ հանդիպումից հետո:

Հանդիպման ընթացքում էլ-Բարադեյն ու Ահմադինեջադը համաձայնել են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հոկտեմբերի 25-ին ուսումնասիրի ուրանի հարստացման ձեռնարկությունը, որի մասին միջազգային հանրությանը վերջերս է հայտնի դարձել:

Էլ-Բարադեյը նաեւ հայտարարել է, որ այժմ բեկումնային պահ է, երբ Իրանը Արեւմուտքի հետ հակամարտությունից անցում է կատարում համագործակցության, սակայն նաեւ հավելել է, որ որոշ մտահոգություն, այնուամենայնիվ, մնում է` կապված Իրանի միջուկային ծրագրի ապագայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG