Մատչելիության հղումներ

Մեկնարկեց նախագահի համահայկական ուղեւորությունը


Հինգշաբթի օրը մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային քննարկումների համատեքստում նախաձեռնած համահայկական մեկշաբաթյա ուղեւորությունը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` սփյուռքահայության հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներին կմասնակցեն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը:

Նախագահի առաջին կանգառը կլինի Փարիզը, որտեղ նա այսօր հանդիպումներ կունենա Եվրոպայի հայ համայնքների ու համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների, ազդեցիկ աշխարհիկ եւ հոգեւոր դեմքերի հետ:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը կայցելի Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ, Դոնի Ռոստով:

Հայաշատ այդ գաղթօջախներում նախագահը հանդիպումներ կունենա Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Մերձավոր Արեւելքի, ԱՊՀ-ի երկրների հայ համայնքների հոգեւոր թեմերի եւ համայնքային կառույցների ղեկավարների, քաղաքական, հասարակական, մշակութային, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, սփյուռքահայ երեւելի անհատների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG