Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Հայֆեստ» 7-րդ միջազգային թատերական փառատոնը


«Հայֆեստ» 7-րդ միջազգային թատերական փառատոնի բացումը Շառլ Ազնավուրի հրապարակում: 1-ը հոկտեմբերի, 2009թ.
«Հայֆեստ» 7-րդ միջազգային թատերական փառատոնի բացումը Շառլ Ազնավուրի հրապարակում: 1-ը հոկտեմբերի, 2009թ.

Հինգշաբթի երեկոյան Երեւանում բացվեց «Հայֆեստ» 7-րդ միջազգային թատերական փառատոնը, որը այս տարի մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակում փոքրիկ բացօթյա բեմադրությությամբ:

Առաջինն այս տարի բեմ բարձրացան բուլղարական «Կրեդո» թատրոնի դերասանները՝ հանդիսատեսի ներկայացնելու Գոգոլի հայտնի ստեղծագործության հիման վրա ստեղծված «Շինելը» բեմադրությունը:

Մեկ շաբաթվա ընթացում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում, Թատերական գործիչների միության թատերասրահում, Տիկնիկային թատրոնում եւ այլուր կներկայացվեն 22 երկրներից ժամանած ավելի քան 30 թատերախմբերի բեմադրությունները:

Այս տարի «Հայֆեստ»-ի մասնակիցների թվում են Ֆիլիպ Ժանտի թատրոնը (Ֆրանսիա), «Թիքսթեր» թատրոնը (Շվեյցարիա), հայրահայտ այլ թատերախմբեր:

Փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կոչ արեց բոլորին մասնակցել այս թատերական տոնին. - «Սիրելի երեւանցիներ, լսեք իմ ձայնը: 365 օր է տարվա ընթացքում, ընդամենը 8 օր է «Հայֆեստ»-ը: Հաստատ դուք ժամանակ կգտնեք, որպեսզի գաք ու տեսնեք իսկական, լավ ժամանակակից արվեստ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG