Մատչելիության հղումներ

Համանախագահներ. «Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները առանձին գործընթաց են»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր Երեւանում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Միջնորդների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման վերաբերյալ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունում ասված է, որ «զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին եւ առաջիկայում Քիշինեւում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն առնչվող հարցեր»:

«Համանախագահները ուղեւորվելու են նաեւ Ստեփանակերտ` հոկտեմբերի 2-3-ը, եւ Բաքու` հոկտեմբերի 4-6-ը, մինչեւ նախագահ Սարգսյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ հոկտեմբերի 8-ին Քիշնեւում առաջարկվող հանդիպումը: Նրանք քննարկելու են չլուծված մնացող առանցքային հարցերը Հիմնարար սկզբունքներում», - ասված է Երեւանում միջնորդների արած հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի կայքէջում: - «Համանախագահները ցանկանում են նաեւ վերահաստատել մեր կառավարություններից յուրաքանչյուրի արտահայտած դիրքորոշումը, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները առանձին գործընթաց են եւ պետք է առաջ շարժվեն սեփական տրամաբանությամբ, առանց նախապայմանների, առանց որեւէ առնչումների, խելամիտ ժամկետներում եւ առանց որեւէ պարտադրված արագացման կամ ձգձգման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG