Մատչելիության հղումներ

Բացվել է Երեւան - Հռոմ ուղիղ չվերթ


Երեկ Հռոմի «Լեոնարդո դա Վինչի» օդանավակայանի «Սալա Բլու» սրահում տեղի է ունեցել «Արմավիա» ընկերության կողմից իրականացվող Երեւան - Հռոմ ուղիղ չվերթի բացման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով են հանդես եկել Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը, «Հռոմի օդանավակայաններ» ընկերության փոխնախագահը, պաշտոնատար այլ անձինք:

Դեսպան Ռուբեն Կարապետյանն ընդգծել է երկու բարեկամ եւ դարավոր պատմություն ունեցող երկրների միջեւ օդային կապի հաստատման կարեւորությանը, նշելով, որ այս թռիչքը մեծ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար, իսկ Հայաստանը կհանդիսանա յուրովի մի կամուրջ, որը կկապի Իտալիան Հարավային Կովկասի հետ:

Այնուհետեւ ելույթ են ունեցել հատուկ այս միջոցառման համար Հայաստանից ժամանած փողային գործիքների ու պարային համույթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG