Telegraph-ի մեկնաբան Դամիեն ՄըքԷլրոյի համոզմամբ` Գերմանիան նկատել է տվել, որ պատրաստ է միանալ Թուրքիայի անդամակցության հեռանկարը մերժող Ֆրանսիային եւ Իտալիային։ Ոչ միայն քրիստոնեա-դեմոկրատները, այլեւ նրանց հետ կոալիցիա կազմելու մտադրություն հայտնած ազատ դեմոկրատներն են դեմ 71 միլիոն` հիմնականում մահմեդական բնակչությամբ Թուրքիայի անդամակցությանը Հին Աշխարհամասի հիմնական քաղաքական կառույցին։
Telegraph-ը նշում է, որ եթե Մերկելի առաջնորդած քրիստոնեա-դեմոկրատները թուրքերի անդամակցության գաղափարը չեն ընդունում հիմնականում մշակութային-քաղաքակրթական տարբերությունների բերումով, ապա ազատ դեմոկրատների ղեկավար Գուիդո Վեստերվելեն, ով ապագա կառավարությունում հավանաբար կստանձնի արտգործնախարարի պաշտոնը, ասել է, որ Թուրքիայի տնտեսությունը թերզարգացած է եւ չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։
Ակնհայտ է նաեւ մեկ այլ հանգամանքը, որը մտահոգում է գերմանացիներին. Գերմանիայում բնակվում է գրեթե 3 միլիոն թուրք, նրանցից շատերը` Դաշնային հանրապետության քաղաքացիներ, եւ Եվրամիության Թուրքիայի անդամակցության դեպքում այդ երկրից է'լ ավելի մեծ թվով քաղաքացիներ կփորձեն բնակություն հաստատել Գերմանիայում։
Կանցլեր Անգելա Մերկելը արդեն հեռախոսով զրուցել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ եւ նախազգուշացրել, որ «Գերմանիան այժմ վերանայում է արտաքին քաղաքականությունը ուղենիշները»։
Telegraph-ը նշում է, որ Թուրքիայում բացահայտ հիասթափությամբ են ընդունել Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Թուրքական Milliyet-ը այդ առնչությամբ գրել է. - «Թուրքիան տանուլ տվեց»։ Akcam օրաթերթն էլ երկրորդել է. - «Մենք պետք է պատրաստ լինենք, որ Եվրոպայի առավել հզոր տնտեսությունն ունեցող Գերմանիան փոխում է դիրքորոշումը. Անգելա Մերկելն ավելի է ընդգծելու իր ընդդիմությունը Թուրքիայի անդամակցությանը»։
Դեռ 2005 թվականին, առաջին անգամ ստանձնելով կանցլերի պաշտոնը, Մերկելն ասել է, թե կգերադասեր, որ Թուրքիան ոչ թե անդամակցի Եվրամիությանը, այլ ստանա արտոնյալ գործընկեր-պետության կարգավիճակ։
Դեկտեմբերին Եվրամիության գագաթնաժողովը կանդրադառնա Կիպրոսի վերամիավորման հարցում Թուրքիայի դերակատարությանը, ինչը կդառնա արտաքին քաղաքականության ասպարեզում Գերմանիայի նոր կառավարության համար առաջին լուրջ փորձաքարը։
Պաշտոնական Բրյուսելը արդեն պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ, քանի որ Թուրքիան տակավին փակ է պահում իր օդանավակայաններն ու նավահանգիստները Կիպրոսի հունական հատվածի ինքնաթիռների եւ նավերի համար։
Թուրքիան շուրջ 40-հազարանոց բանակ է պահում Կիպրոսի թուրքական հատվածում։ Կիպրոսը 2007 թվականին է անդամակցել Եվրամիությանը` կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ վերամիավորման բանակցությունները տապալվել են։
Միջազգային ասպարեզում միայն պաշտոնական Անկարայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության արտգործնախարար Հուսեյն Օզգուրգանն ասել է, թե «Եվրամիությունը վերամիավորման բանակցություններում բացասական դեր է խաղում»։