Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելին եւ հրավիրել նրան Հայաստան


Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի ընտրություններում քրիստոնեա-դեմոկրատների հաղթանակի կապակցությամբ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին:

Ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի ընտրություններում Ձեր ղեկավարած կուսակցության` քրիստոնեա-դեմոկրատների հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր համոզիչ հաղթանակի արդյունքում կազմավորվելիք կառավարությունը իր գործունեությամբ կնպաստի Գերմանիայի հետագա բարգավաճմանը, Եվրոպայում խաղաղության ամրապնդմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ հայ - գերմանական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»:

«Փետրվարին Մյունխենում մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նաեւ հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան` Ձեզ հարմար ժամանակ», - ասված է նախագահի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG