Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գեւորգ Հովնանյանի մահվան կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական ուղերձ է հղել անվանի բարերար Գեւորգ Հովնանյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Ցավով տեղեկացա անվանի բարերար Գեւորգ Հովնանյանի մահվան մասին։ Նա մեկն էր այն երախտավորներից, ով արժանապատվությամբ շարունակում էր հայ բարեգործության ու մեկենասության լավագույն ավանդույթները։ Նրա մահով մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին, իսկ մեր պետությունը՝ հայրենասեր ու պատրաստակամ զորակցի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG