Մատչելիության հղումներ

Գվինեայում ընդդիմության ցույցը ցրելու գործողության հետեւանքով 58 մարդ է սպանվել


Գվինեայում 58 մարդ է սպանվել ընդդիմության ցույցը ցրելու` իրավապահների գործողության ընթացքում:

Անվտանգության ուժերը կրակ են բացել հազարավոր ցուցարարների վրա, երբ նրանք հավաքվել էին մայրաքաղաք Քոնաքրիի մարզադաշտում` բողոքելով անցած տարի ռազմական հեղաշրջման արդյունքում երկրի ղեկը ստանձնած կապիտան Մուսա Դադիս Քամարայի դեմ:

Թեւե Քամարան խոստացել էր չմասնակցել առաջիկա հունվարին անցկացվելիք նախագահական ընտրություններին, կան նախանշաններ, որ նա մտադիր է խախտել այդ խոստումը, ինչը եւ հանգեցրել է ընդդիմության բողոքի գործողություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG