Հայտարարությունն ընթերցել է Միացյալ Նահանգների նախագահը։
«Այս գաղտնի գործարանի կառուցման փաստը ընդգծում է ՄԱԿ-ի բանաձեւերին եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներին չհետեւելու Իրանի կեցվածքը։ Մենք ակնկալում ենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն անհապաղ հետաքննություն կսկսի եւ զեկույց կներկայացնի գործադիր տնօրենների խորհրդին», - ասել է Բարաք Օբաման։
Միացյալ Նահանգների նախագահը Իրանի այդ արաքը գնահատել է որպես բացահայտ մարտահրավեր միջուկային զենքի չտարածման գործող օրենքին եւ Թեհրանին կոչ է արել արագ քայլեր ձեռնարկել Իրանի նկատմամբ միջազգային համայնքի խարխլված վստահությունը վերականգնելու համար։
Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ասել է, որ Իրանը նոր պատժամիջոցների կենթարկվի, եթե մինչեւ դեկտեմբեր չկատարի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր պահանջները։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բրաունն ասել է, որ Իրանը «անընդհատ ստում է»։
Նախկինում Իրանը պնդել է, որ ունի միջուկային վառելիքի զտման եւ հարստացման միայն մեկ գործարան։