Ղազախստանի ընդդիմադիր «Ռեսպուբլիկա» թերթի ներկայացուցիչները հաղորդել են, որ թերթի խմբագրությունը գրավվել է ոստիկանների կողմից:
Դա տեղի է ունեցել թերթի հրատարակչական հզորությունները առգրավելու մասին դատարանի կայացրած որոշումից մի քանի օր անց:
Թերթի փաստաբան Սերգեյ Ուտկինը «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել է, որ հրատարակչատունը, որտեղ տպագրվում էր «Ռեսպուբլիկա»-ն, ամբողջությամբ զբաղեցրել են ֆինանսական ոստիկանության աշխատակիցները:
Իրավապաշտպան կազմակերպությունները ահազանգ են հնչեցնում Ղազախստանում անկախ մամուլի վիճակի վատթարացման կապակցությամբ, ինչը տեղի է ունենում այդ երկրի կողմից ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելու նախաշեմին: