Մատչելիության հղումներ

Կհրապարակվեն Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունների վերաբերյալ քրեական գործերի նյութերը


Հայաստանի գլխավոր դատախազությունը հրապարակայնացնում է 1980-ականների վերջերին Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում բնակվող հայերի նկատմամբ իրականացված ջարդերի, զանգվածային բռնությունների դեպքերի առթիվ խորհրդային Հայաստանի դատախազությունում քննված քրեական գործերի նյութերը, եւ դրանց հիման վրա ստեղծվում է էլեկտրոնային արխիվ, որին ծանոթանալու հնարավորություն կընձեռվի լայն հասարակությանը, շահագրգիռ բոլոր կողմերին:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Նախատեսվում է, որ 2-3 ամսից արդեն արխիվը կունենա ամբողջական տեսք եւ կտեղադրվի համացանցում:

Միաժամանակ, հաղորդվում է, որ Հայաստանի դատախազության արխիվում հիշյալ նյութերը ամբողջությամբ չեն պահպանվել, քանի որ դրանցից անջատված առանձին գործեր ուղարկվել են ինչպես Ադրբեջան, այնպես էլ Ռուսաստան, որտեղ ոճրագործության անմիջական մի քանի մասնակիցներ, սպանություններ իրականացրած մի քանի անձինք դատապարտվել են տարբեր պատժաչափերի՝ ընդհուպ մահապատժի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG