Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները եւ Գերմանիան Իրանից լուրջ պատասխան են սպասում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների եւ Գերմանիայի արտգործնախարարները հայտարարել են, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հոկտեմբերի 1-ին Ժնեւում նախատեսված բանակցություններում սպասում են պաշտոնական Թեհրանի կողմից լուրջ պատասխանի:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում իր ելույթում չի խոսել իր երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ, այլ կրկին քննադատել է արեւմտյան երկրների եւ Իսրայելի վարած քաղաքականությունը:

Ահմադինեջադի ելույթի ընթացքում արեւմտյան մի շարք երկրների պատվիրակություններ դուրս են եկել դահլիճից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG