Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը ընդունել է Լեհաստանի եվրաինտեգրման հարցերով պետքարտուղարին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլեւիչին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները հանգամանալից զրույց են ունեցել, մասնավորապես, Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցության շուրջ եւ այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի վերաբերյալ: Կարեւորվել է լեհ - շվեդական նախաձեռնությամբ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը եւ դրա ներուժի ամբողջական օգտագործումը, հատկապես` մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հարցերում:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Միկոլայ Դովգիլեւիչը ողջունել է այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ հույս հայտնել, որ դրանք շոշափելի արդյունքներ կունենան:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG