Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում սկսվում է ընդհանուր բանավեճը


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում այսօր սկսվում է ընդհանուր բանավեճը:

Առաջինը ելույթ կունենա Բրազիլիայի նախագահ Լուիս Լուլա դա Սիլվան, այնուհետեւ` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, հետո` Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին:

Ավելի ուշ ելույթներով հանդես կգան Թուրքմենստանի, Ֆրանսիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Տաջիկստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Ուկրաինայի նախագահները:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը նախատեսված է ընդհանուր բանավեճի վերջին օրը` սեպտեմբերի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG