Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ղարաբաղյան հարցով զբաղվող միջնորդներին արագացնել հակամարտության կարգավորման ջանքերը` մինչ պաշտոնական Անկարան փորձում է բարելավել հարաբերությունները Երեւանի հետ:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Էրդողանն ասել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որտեղ համանախագահում է Միացյալ Նահանգները, առանցքային դեր է խաղում Հայաստանի հետ հարաբերությունների հաշտեցմանը նպաստելու հարցում եւ միջնորդական խմբին հորդորել է ակտիվացնել ջանքերը այդ ուղղությամբ:
Թուրքիայի վարչապետն այս մասին հայտարարարել է Նյու Յորքում, ուր նա մեկնել է մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանին:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Նյու Յորքում նախատեսվում է հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չի հրապարակել Էդվարդ Նալբանդյանի Նյու Յորքյան օրակարգը` նշելով, սակայն, որ նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ: