Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները ողջունում է ԱՀԿ-ին անդամակցելու Ռուսաստանի հետաքրքրվածությունը


Միացյալ Նահանգների առեւտրային ներկայացուցիչ Ռոն Քըրքը երկուշաբթի հանդիպում է ունեցել Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալուվի հետ։ Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչը ողջունել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելու՝ Ռուսաստանի կողմից վերջերս կրկին արտահայտվող հետաքրքրվածությունը։

Ռուսաստանը Մեծ քսանյակի՝ աշխարհի 20 զարգացած երկրներից միակն է, որին առայժմ չի հաջողվել ընդգրկվել ԱՀԿ-ում: Ռուսաստանի ներկայացրած հայտը, մասնավորապես, սառեցվել էր անցած տարվա օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի հետեւանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG